211652_close_icon
views-count1790 դիտում article-date 17:18 30-04-2015

Կառավարությունն իր աջակցությունը կցուցաբերի, որպեսզի զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդիրն ամբողջությամբ լուծվի

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում և համացանցում մեծ արձագանք գտած 4 տարի առաջ սահմանագծին հակառակորդի գնդակից ողնուղեղը և ողնաշարը վնասած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրին: ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով զինծառայողն արտերկրում բուժման կուրս անցել է, բայց այն բավարար չի եղել ապաքինման համար: Այժմ քաղաքացիները դրամահավաք են սկսել Գևորգ Եղիազարյանի բուժման նպատակով: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած քաղաքացիներին, վարչապետը տեղեկացրել է, որ ինքն ու կառավարության անդամներն իրենց աջակցությունը կցուցաբերեն, որպեսզի Գևորգ Եղիազարյանի բուժման խնդիրն ամբողջությամբ լուծվի:

Նմանատիպ նյութեր