1210 դիտում
22:07 30-04-2015
«Հակակոռուպցիոն կրթության մարտահրավերները Հայաստանում» հակակոռուպցիոն միջոցառման թեմայով
2015 թվականի ապրիլի 30-ին Գյումրիում կայացավ հակակոռուպցիոն միջոցառում «Հակակոռուպցիոն կրթության մարտահրավերները Հայաստանում» թեմայով՝ Շիրակի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր ՀԵԻԱ-ի կողմից՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵԻԱ գործադիր տնօրեն, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համակարգող/դրամաշնորհների պատասխանատու Արտակ Սարիբեկյանը և մաղթեց արդյունավետ քննարկում:
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը պայմանավորված է եղել նաև նրանով, որ լուրջ բարեփոխումներ են եղել կրթական համակարգում և դրա արդյունքում ձևավորվել է նոր մտածելակերպ ունեցող անհատներ, ովքեր, տեղ զբաղեցնելով պետական կառավարման համակարգում, էականորեն նվազեցրել են կոռուպցիոն»,- ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը նշեց, որ հակակոռուպցիոն կրթությունը երեք կարևորագույն նպատակ ունի` ազգաբնակչության իրավագիտակցության բարձրացում, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորում և արդարության ընկալում: Եվ այս նպատակներին հասնելու համար պետք է աշխատել և ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերով:
Քննարկմանը հանդես եկան նաև Շիրակի մարզի ՔՀԿ-ների ներկայացուցիչները, շեշտելով, որ կոռուպցիան պետական համակարգը քայքայող կոռոզիա է, և դրա դեմ արդյունավետ պայքարի կարևոր գործիքներից մեկը հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացնում է:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել ՔՀԿ-ների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում
ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն
երկխոսություն:
Նմանատիպ նյութեր
2013 դիտում
21:57 15-12-2014
Հանրային միջոցառում՝ «Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցնելու մարտահրավերները» թեմայով
Այս բաժնից
574 դիտում
13:14 18-11-2024
Այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել. Գնել Սանոսյան
556 դիտում
12:11 18-11-2024
Նոյեմբերի 15-18-ը բացահայտվել է հանցագործության 220 դեպք