211652_close_icon

Վաշինգտոնը մտադիր չէ ճանաչել ԼՂՀ-ում անցկացվելիք ընտրությունների արդյունքները

views-count1809 դիտում article-date 11:15 02-05-2015
ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել ԼՂՀ-ում մայիսի 3-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆֆ Ռաթքեն: «ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն: Դրա հետ կապված՝ մենք մայիսի 3-ի ընտրությունների արդյունքները չենք ընդունելու»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի շտապում հապշտապ դատողություններ անել ընտրությունների վերաբերյալ, քանի դեռ չեն ավարտվել միջազգային մակարդակով բանակցությունները:

Նմանատիպ նյութեր