211652_close_icon
views-count912 դիտում article-date 18:49 02-05-2015

Նիգերիայում ազատագրվել են «Բոկո Հարամ»-ի 200-ից ավելի պատանդներ

Նիգերիայի զինված ուժերն ազատագրել են 234 կնոջ եւ երեխայի, որոնք պատանդ են պահվել «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալների մոտ: Հատուկ գործողությունն իրականացվել է Սամբիսայի անտառում, որտեղ տեւական ժամանակ ամրացել էին իսլամիստները: Վերջին օրերին ազատագրվել են մոտ 500 կանայք եւ երեխաներ: Համապատասխան բժշկական զննությունից հետո նրանք վերադառնում են ընտանիքներ:

Նմանատիպ նյութեր