Ես ոչինչ չգիտեմ, բայց ամեն ինչ կասեմ. Պիեռ Ռիշարը լույս է ընծայել իր հուշերի գիրքը
ֆրանսիական կինոյի ամենաանզուգական դեմքերից մեկը՝ կինոկատակերգու Պիեռ Ռիշարը լույս է ընծայել իր հուշերի գիրքը, որն անվանել է իր լավագույն ֆիլմերից մեկի վերնագրով՝ «Ես ոչինչ չգիտեմ, բայց ամեն ինչ կասեմ»:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, չնայած 80-ամյա Ռիշարին գիրքը գրել օգնել է լրագրող և կինովավերագրող Ժերեմի Էմբերը, գիրքը ստացվել է փոքր-ինչ խառնիճաղանչ և ուրախ՝ ինչպես բոլոր նրա ֆիլմերը:
Գրքում Պիեռ Ռիշար Մորիս Շարլ Լեոպոլդ Դեֆեն պատմում է իր կյանքի զավեշտալի, պահերով անհեթեթ դրվագների մասին: Մասնավորապես, նա հիշում է, թե ինչպես լինելով հարուստ ընտանիքից, իր դերասանական ուղին սկսելուց առաջ որոշ ժամանակ «հաց է վաստակել» մերսող աշխատելով: