211652_close_icon
views-count88444 դիտում article-date 14:27 02-05-2015

Ողբերգական դեպք Երևանում. Արաբկիրի զինկոմիսարիատի մոտ Prado-ի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային. նրա կյանքը փրկել չհաջողվեց. Պարզվել է վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (Լրացված)

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի Ներքին Զեյթունի բնակիչ, 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան եղել է պապիկի հետ: Վարորդը իր վարած Prado-ով վրաերթի ենթարկված երեխային իր պապիկի ուղեկցությամբ տեղափոխել է Քանաքեռ-Զեյթունի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Զեյթունի բաժնի ՊՊԾ և պահպանության բաժնի մեծ թվով աշխատակիցներ, քանի որ հիվանդանոցի բակում իրավիճակը լարված է. մահացած երեխայի հայրն է այստեղ, ընկերները, իսկ վարորդին ոստիկանները ուժեղացված հսկողության տակ են պահում, որպեսզի նրա նկատմամբ հաշվեհարդար չտեսնեն: Այս պահին տեղում քննչական գործողություններ է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցներին պապիկը ասում էր, որ թոռան հետ դուրս էր եկել զբոսանքի, սակայն ողբերգությունը տեղի ունեցավ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 17:10 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց` Ոստիկանությունը եւ քննչական բաժինը պարզել են` վարորդը եղել է Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի 20 շենքի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, աշխատում է «ԱՐՏ - ԼԱՏ» ՍՊԸ-ում` որպես փոխտնօրեն: Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր