211652_close_icon

Լեհաստանում ֆուտբոլային խաղի ժամանակ երկրպագու է զոհվել

views-count1030 դիտում article-date 14:04 04-05-2015
Լեհաստանի իշխանությունները քննություն են սկսել Կնուրուվ քաղաքում ֆուտբոլային երկրպագուի մահվան և անկարգությունների փաստով, որոնց հետևանքով վիրավորվել է 14 ոստիկան: Խաղի ժամանակ ֆուտբոլային ֆանատները պայթուցիկներ են նետել խաղադաշտ, և դատավորը ստիպված ընդհատել է հանդիպումը: Մարզադաշտում ծեծկռտուք է սկսվել: Իրավապահները ռետինե փամփուշտներ են կիրառել, որոնցից մեկը դիպել է երկրպագուի պարանոցին` խախտելով արյան շրջանառությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը: Մահվան լուրը լսելուց հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել են հիվանդանոցի մոտ, որտեղ էլ բախվել են ոստիկանների հետ: Նրանց ուղղությամբ նետվել են քարեր և հրահեղուկով շշեր:

Նմանատիպ նյութեր