211652_close_icon
views-count1143 դիտում article-date 12:05 06-05-2015

Օբաման Պարսից ծովածոցի երկրներին առաջարկելու է ուժեղացնել համատեղ ՀՕՊ համակարգը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող է հաջորդ շաբաթ Պարսից ծոցի պետություններին համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու առաջարկով հանդես գալ, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին: Խոսքը, մասնավորապես, կարող է գնալ անվտանգության, նոր սպառազինությունների մատակարարման և համատեղ զորավարժությունների ակտիվացման մասին: Միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմի աղբյուրները նշել են, որ դրա վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Վերլուծաբանների կարծիքով՝ Օբաման այդկերպ փորձում է մեղմել Իրանի հետ միջուկային համապարփակ համաձայնագրի ստորագրման շուրջ Արաբական լիգայի պետությունների մտահոգությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մայիսի 13-14-ը Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդները ԱՄՆ-ում բանակցություններ կվարեն Օբամայի հետ:

Նմանատիպ նյութեր