211652_close_icon
views-count1234 դիտում article-date 16:33 27-07-2015

Իրանը կոչ է արել Պարսից ծովածոցի երկրներին համատեղ պայքարի միջոցներ ձեռնարկել «ԻՊ»-ի դեմ

Ցանկացած կողմին ուղղված սպառնալիքը բոլորին ուղղված սպառնալիք է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա կոչ է արել Պարսից ծովածոցի երկրներին համատեղ միջոցառումներ մշակել և իրականացնել, որիարդյունքում կկարողանան արմատախիլ անել ահաբեկչությունը: Քաթարի, Քուվեյթի և Իրաքի առաջնորդներին ուղղված իր խոսքում Զարիֆն ընդգծել է,որ Իրանի և «վեցյակի» միջև կնքված միջուկային գործարքը միտված է նաև Մերձավոր Արևելքի անվտանգության ու կայունության ապահովմանը:

Նմանատիպ նյութեր