211652_close_icon
views-count1505 դիտում article-date 10:10 07-05-2015

Մարդիկ գումար խնայելու համար սկսել են մեկ օրվա հնության վերադարձի հացերը գնել, որոնք հացթուխները կես գնով են վաճառում. Ժողովուրդ

«Երևանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում իրենց ձեռնարկության արտադրության ծավալները կտրուկ նվազել են, ինչը պահանջարկի անկման հետ է պայմանավորված: «Սևան քաղաքի հացի գործարանն էլ է իմ սեփականությունը, և այնտեղ հացի արտադրության ծավալները 60 տոկոսով նվազել են, մարդիկ անցել են տնային հացաթխման: Նույն պատկերը նկատում եմ նաև Երևան քաղաքում, որտեղ նույնպես մարդիկ անցել են տնային հացաթխման: Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում»,– ասել է Աշոտ Ավետիսյանը: Նա նաև ասել է, որ մարդիկ գումար խնայելու համար սկսել են մեկ օրվա հնության վերադարձի հացերը գնել, որոնք հացթուխները կես գնով են վաճառում: Հիշեցնենք, որ Հայաստանի բնակչության շրջանում տնային պայմաններում հացթխումը առավել տարածված էր արցախյան պատերազմի տարիներին՝ 1992-1993 թվականներին: Կարծում ենք՝ այս փաստն ինքնին խոսուն է և մեկնաբանման կարիք չունի»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր