987 դիտում
10:55 07-05-2015
Մեր հարևանները վերջին շրջանում սկսել են խեթ-խեթ նայել միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ հարաբերություններում առաջընթաց արձանագրող հայ դիվանագիտության ակտիվությանը. ՀԱ
«Ընթացիկ շաբաթվա սկզբին պայթած հայ-վրացական դիվանագիտական սկանդալը ոչ միայն մեր հարևան երկրում ստեղծված լարված քաղաքական կացության արձագանքն է, այլև պարբերաբար բորբոքվող հակահայ տրամադրությունների հերթական արտահայտությունը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված` Լեռնային Ղարաբաղ հրավիրված Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահի այցի նման միջոցառումներ դեռևս շատ ենք տեսնելու։ Ու թեև նման այցելությունները նախկինում նույնպես որոշակի անվստահությամբ են ընդունվել Վրաստանում, բայց այս անգամ դրան գումարված Անատոլի Բիբիլովի մասնավոր բնույթի հանդիպումը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ բավարար նախադրյալ չէր այդքան աղմուկ-աղաղակի համար։
Ի վերջո՝ դժվա՞ր էր հեռախոսային կապ հաստատել Երևանի հետ և իմանալ տեղի ունեցածի իսկությունը՝ նախքան հայտարարություն անելը կամ մեր երկրի դեսպանին արտգործնախարարություն հրավիրելը։
Հասկանալի է, որ վրացական լրատվամիջոցներն ու առաջին հերթին՝ գործող իշխանությանն ընդդիմադիր լրագրողները ուղղակի պաշարել էին այդ երկրի արտգործնախարարության ու Հայաստանում Վրաստանի դեսպանության պաշտոնյաներին՝ փորձելով նրանցից հնարավորինս ավելի կոշտ ու սադրիչ արձագանքներ ստանալ Հայաստանի ու նրա ղեկավարության հասցեին։
Բայց մի՞թե դա արդարացնում էր նրանց ջրաղացին ջուր լցրած համապատասխան պաշտոնյաների պահվածքը, որոնք արդեն սկսել էին խոսել կոշտ արձագանքի՝ կոնկրետ միջոցների մասին։ Արդյոք սրանով փորձ էր արվում հանգստացնե՞լ կրքերը, թե՞, ընդհակառակը, բորբոքել դրանք և ի ցույց դնել սեփական «զինանոցը»։
Կատարվածի վերաբերյալ պատկերացում չունեցող մեկն այս ամենից կարող էր այն տպավորությունը ստանալ, թե Հայաստանը առնվազն ճանաչել է Հարավային Օսիան կամ է՛լ ավելի ագրեսիվ քայլեր է ձեռնարկել Վրաստանի հանդեպ։
Վրացական կողմի արձագանքի անհամաչափությունը վկայում է, որ մեր հարևանները վերջին շրջանում սկսել են խեթ-խեթ նայել միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ հարաբերություններում առաջընթաց արձանագրող և ադրբեջանա-թուրքական շրջափակման օղակի գոյությունը կասկածի տակ դնող հայ դիվանագիտության ակտիվությանը։ Նույն շրջանում, երբ ողջ աշխարհը ցնցվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներից, Վրաստանի ղեկավարությունը զբաղված էր ընդամենը Բաքվում հայտնված նախկին նախագահ Մ.Սահակաշվիլու արտահանձնումը պահանջելու և Ադրբեջանից ստորացուցիչ մերժում ստանալու գործով» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
2793 դիտում
19:54 01-02-2017
Հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել. Ռիչարդ Միլս
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը