211652_close_icon

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերեց հակահետևակային 2 ական, գնդացրի 3 արկ և 122 փամփուշտ

views-count845 դիտում article-date 15:17 07-05-2015
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ ռազմամթերք է թողել Աշտարակ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող չգործող ավտովերանորոգման կետի պատի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է հակահետևակային 2 ական, խոշոր տրամաչափի գնդացրի 3 արկ և 5,45 մմ տրամաչափի 122 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր