4869 դիտում
17:21 18-03-2016
Քրոջը նեղացնելու համար Արսենն ինչպե՞ս է պատժել նրա ամուսնուն
Արսեն Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրոջը՝ Լիլիթ Աշոտի Նազարյանին նեղացնելու կապակցությամբ Չարենցավան քաղաքի բնակարանում վիճաբանության և կռվի մեջ է մտել վերջինիս ամուսնու՝ Կարեն Համբարձումյանի հետ, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով բազմիցս հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ակնակապճի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ճակատի ձախ կեսի, աջ ականջի այծիկի քերծվածքների, ձախ վերին, ստորին կոպերի, ձախ այտոսկրի աղեղի շրջանի, աջ ականջախեցու, գլխի աջ քունքային շրջանի, ձախ ուսագոտու վերին մակերեսի արյունազեղումների ձևով:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2645 դիտում
19:15 07-05-2015
Վիճաբանություն` քրոջը նեղացնելու համար, ինչն ավարտվել է դանակահարությամբ
1711 դիտում
16:03 09-05-2014
Մեր մերձավորներին ցավեցնելու, նեղացնելու ենք, բայց գնալու ենք այդ քայլին. Հովիկ Աբրահամյան
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան