211652_close_icon
views-count26597 դիտում article-date 14:24 08-05-2015

«Գաի պլաշադկայում» ասեղ գցելու տեղ չկար. պապայի բալաները իրենց «յաշիկներն» ու «ջիպերը» վերասարքավորել էին խլացուցիչներով. մի քանի օր նրանք կշրջեն «11 համարով» . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմաթիվ անգամ զգուշացրել է վարորդներին, որ իրենց ավտոմեքենաները վարելիս առանց համապատասխան թույլտվության վերասարքավորումներ չանեն, հակառակ դեպքում դա կդիտվի առանց համապատսխան թուլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու հանգամանք և վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ մեքենաները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 6-ին և 7-ին Երևանի Ճանապարհային ոստիկանությունը Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ «գաի պլաշադկա» են տեղափոխել 3 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, հիմնականում՝ «գոլդ» համարանիշներով «յաշիկներ», Mercedes-ներ, Lexus-ներ, BMW X5-եր, Audi-ներ, Mazda-ներ, Honda-ներ, որոնց վարորդները իրենց մեքենաների վրա տեղադրած են եղել խլացուցիչներ, ինչը անհանգստացնում է քաղաքացիներին իր բարձր և ոչ հաճելի ձայնով: ՃՈ-ն շարունակելու է խիստ պայքարը նման վայ-վարորդների դեմ (որոնք հիմնականում ոսկե երիտասարդներ, պապայի բալաներ են) և նրանք ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց «երկաթյա նժույգները» հանգրվանելու են շատ դեպքերում նույնիսկ՝ երկար ժամանակով, ՃՈ պահպանվող հատուկ տարածքներում: Այնպես որ՝ պապայի փափկասուն բալաներ, ձեր «գոլդ» համարներով «երկաթյա նժույգների» վրա դռռիկներ ու թիթիզ բաներ տեղադրելուց առաջ իմացեք՝ դուք հայտնվելու եք ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ ու այդ ժամանակ չեք հասցնի զանգահարել ձեր պապաներին, քեռիներին ու քավորներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր