682 դիտում
18:53 08-05-2015
ՏԿԱԻ նախարարությունում անհավատալի լավ է
Կյանքի ընթացքում դժվարություններ հանդիպում են բոլորի ճանապարհին, բայց ոչ բոլորին է հաջողվում հաղթահարել դրանք, ճակատագրի դաժան հարվածից հետո ոտքի կանգնել և շարունակել գնալ առաջ: Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձինք դառնում են կամքի ուժի, կենսունակության ու լավատեսության օրինակներ, որոնք կարող են թևեր տալ և հուսահատ, հիասթափված մարդուն հուշել դեղատոմսի իրենց տարբերակը:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հանրապետության միակ պետական մարմինն է, որի համակարգում աշխատում է 30 սայլակավոր հաշմանդամ 23-ը` Երևանում տեղակայված ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, 5-ը` Լոռու, 2-ն էլ` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում: Նրանցից գրեթե ոչ մեկ չէր հավատում, որ կարող է Հայաստանում աշխատանք գտնել, ապրել առավել լիարժեք ու հետաքրքիր կյանքով, ունենալ գործընկերներ ու խոցելի խավի ներկայացուցչից դառնալ ուրիշին օգնության ձեռք մեկնող: Այսօր ուզում ենք պատմել նրանցից մեկի մասին…
Սևակ Մխիթարյանը ծնվել է 1985 թ. հունվարի 21-ին, Աբովյան քաղաքում, որտեղ էլ ապրում է մինչ օրս: Անտեղ էլ հաճախել է մանկապարտեզ, դպրոց… 2002 թ. ապրիլին տեղի ունեցած դժբախտ դեպքի հետևանքով (գազի բալոնի պայթյուն) զրկվում է երկու ոտքից և հայտնվում հաշմանդամի սայլակին: Սակայն դա նրան չի խանգարում սովորել ու ավարտել Լ. Օրբելու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ընտանիք կազմել և 2012 թ. աշխատանքի անցնել ՀՀ ՏԿԱԻ նախարարության համակարգում: Հաշմանդամություն ունեցող անձի համար Հայաստանում աշխատանք գտնելը թերևս ամենաբարդ խնդիրներից է, քանզի անհրաժեշտ պահանջները բավարարելու համար (կրթություն, տրանսպորտ և այլն) մեր երկրում դեռևս ստեղծված չեն բոլոր համապատասխան պայմանները:
Նմանատիպ նյութեր
646 դիտում
15:32 22-12-2014
Խորհրդակցություն ՏԿԱԻ նախարարությունում
1046 դիտում
16:30 27-12-2014
Տոնական բարեգործական համերգ՝ ՏԿԱԻ նախարարությունում. ֆոտոշարք
16226 դիտում
19:00 02-10-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում կայացավ պարգևատրման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1120 դիտում
21:10 01-02-2025
Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության
1609 դիտում
20:44 01-02-2025
Վարդապետ Գուջանյանը սպանվել է սիրիացի բանվորների կողմից. հայտարարություն