20642 դիտում
22:20 08-05-2015
Երևանցի 32-ամյա երիտասարդը 06-ով հայտնվել է Դեբեդ գետում. նրան գետից դուրս են բերել զինվորականները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 45 շենքի բնակիչ, 32-ամյա Արման Բաղդասարյանը իր վարած ВАЗ 2106 մանկիշի 35 ՏD 826 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր- Վրաստանի պետական սահման ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ վարորդին գետից դուրս են բերել՝ այդ պահին այնտեղով անցնող ՀՀ ՊՆ զինվորականները:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն դասակի ճանապարհատրանպորտաին պատահարների հետաքննության տեսուչ Մարտին Վանյանի կողմից նյութերն են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան Դեբեդից դուրս են բերել վերամբարձ կռունկի օգնությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+