211652_close_icon
views-count1465 դիտում article-date 19:26 10-05-2015

«Visa»-ն բանակցում է «Visa Europe»-ը գնելու շուրջ

Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, «Visa Inc.» ընկերությունը ներկայումս բանակցում է «Visa Europe Ltd»-ի հետ` այն 20 մլրդ դոլարով գնելու համար: Հայտնի է, որ բանակցային գործընթացը դեռևս սկզբնական փուլում է՝ կողմերը հիմնականում քննարկում են գործարքի արժեքի հետ կապված հարցերը: Մանրամասնվում է, որ 2007թ. ի վեր «Visa»-ից անկախ գործող «Visa Europe»-ը համագործակցում է 3.700-ից ավելի բանկերի հետ և շրջանառության մեջ ունի 500 մլն-ից ավելի կրեդիտ քարտ: Նշվում է, որ «Visa»-ի ղեկավարությունը ցանկանում է 5 մլրդ-ով նվազեցնել գործարքի արժեքը` վճարելով 15 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր