Աննա Սեմենովիչը հանգստացել է Մալդիվներում. լուսանկարներ
35-ամյա Աննա Սեմենովիչը փոքրիկ հանգիստ է կազմակերպել իր համար եւ ուղեւորվել աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկը՝ Մալդիվյան կղզիներ, որտեղ մեկ շաբաթ է անցկացրել:
Սա երգչուհու առաջին ուղեւորությունը չէ Մալդիվներ. «Շատ եմ սիրում ինքնաթիռով ճանապարհորդել, դա կարծես մի փոքրիկ պատմության սկիզբ լինի: Ով գիտի՝ ինչ անակնկալ է կյանքը մեզ պատրաստում»,-գրել է Աննան՝ Instagram-ի իր էջում:
Սեմենովիչի 180 հազար հետեւողները նաեւ հնարավորություն են ունեցել տեսնելու հանգստից մի քանի լուսանկար: