211652_close_icon
views-count7155 դիտում article-date 08:46 11-05-2015

«Սպարտակը» Մխիթարյանին առաջարկել էր պայմանագիր՝ ցանկացած աշխատավարձով

Ռուսաստանցի հայտնի մարզական վերլուծաբան և «Սպարտակի» նախկին պաշտպան Եվգենի Լովչևը անդրադարձել է «Սպարտակում» հանդես եկող երկու հայ ֆուտբոլիստների՝ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիզի հետ կապված խնդիրներին: Հիշեցնենք, որ Օզբիլիզը աղմկոտ հարցազրույց էր տվել, որտեղ խիստ քննադատության էր ենթարկել ակումբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին: «Օզբիլիզն արդեն հրաժարվել է այդ հարցազրույցից, սակայն դա ընդունված ձև է այն ֆուտբոլիստի համար, որը պատկանում է ակումբին: Արդյունքում ոչ ոք դատի չտվեց ոչ լրագրողին, ոչ էլ պատժեց Օզբիլիզին: Վստահ եմ, որ Օզբիլիզի մոտ՝ Յակինի հետ կապված մտքերը վաղուց են եղել, նրա խոսքերում լուրջ նեղացվածություն կար: Օզբիլիզին և Մովսիսյանին հրավիրել էր «Սպարտակի» սեփականատերերից մեկը՝ Ջևան Չելոյանցը: Այդ մասին նա ինքն է ինձ ասել: Ի դեպ, նա նույնիսկ Հենրիխ Մխիթարյանի էր համար հասել Գերմանիան: Ասել էր՝ կարող ես պայմանագիր կնքել ու աշխատավարձի սյունակում գրել աշխատավարձի այն թիվը, որը դու ես ցանկանում: Սակայն Մխիթարյանը պատասխանել էր, որ ցանկանում է ավելի բարձրակարգ առաջնությունում խաղալ, ինչը՝ իհարկե, նրան պատիվ է բերում»,- նշել է Լովչևը:

Նմանատիպ նյութեր