1179 դիտում
13:15 11-05-2015
Ամփոփվել են մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սույն թվականի մայիսի 10-ի հերթական նիստում ամփոփվել են 2015թ. մայիսի 3-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները ու կայացվել որոշումներ 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ և 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավորներ ընտրվելու մասին:
ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթների հաշվառմամբ, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. մայիսի 18-ին կհրապարակի համամասնական ընտրակարգով ընտրված ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների անվանական ցուցակը:
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`Սահմանադրության 82-րդ հոդվածին համապատասխան` նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ հինգշաբթի օրը` ժամը 11-ին, որի մասին հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Այս մասին տեղեկացանք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
2395 դիտում
17:37 13-12-2015
Արդյունքները ամփոփվել են. Հանրաքվեին մասնակցել է քաղաքացիների 50.74 տոկոսը և այն համարվում է կայացած
756 դիտում
12:37 22-09-2014
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Աֆղանստանում նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
Այս բաժնից
889 դիտում
19:55 30-01-2025
Թուրքիայի օդային տարածքով 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում
3705 դիտում
16:12 30-01-2025
Ամիօ բանկի ավանդները՝ էլ ավելի շահավետ
3160 դիտում
11:48 30-01-2025
ԱՄՆ-ում գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը. ՏԱՍՍ