211652_close_icon
views-count802 դիտում article-date 19:24 11-05-2015

Խիստ հսկողություն՝ բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու նպատակով

Շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է 39 դեպք: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Աղբը չսահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 իրավախախտ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքներն այս ուղղությամբ: Անդրադառնալով կենսաապահովման ոլորտում տեղի ունեցող վթարներին և դրանց վերացման աշխատանքներին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է խստացնել հսկողությունը խրամուղիներ փորելու ուղղությամբ՝ բացառելով ապօրինի աշխատանքների իրականացումը: Քաղաքապետի հանձնարարությամբ այն բոլոր կազմակերպություններն ու անհատները, ովքեր կփորձեն առանց համապատասխան թույլտվության խրամուղիներ փորել, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Նմանատիպ նյութեր