1166 դիտում
19:52 22-08-2022
Բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով քաղաքապետարանը շարունակում է ուժեցացված ստուգայցերը
Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողներն իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները պարտադիր կերպով պետք է մաքուր և բարեկարգ պահեն, ապահովեն սահմանված նորմերը: Քաղաքում գործող տնտեսվարողներից 4403-ը արդեն ծանուցվել ու ստացել է զգուշացման թերթիկ: Կծանուցվեն նաև համայնքային ենթակայության հիմնարկները:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել գործընթացն ու քայլեր ձեռնարկել՝ տարածքները պատշաճ տեսքի բերելու համար:
***
Բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով քաղաքապետարանը շարունակում է ուժեցացված ստուգայցերը: Նախորդ երկու շաբաթում կազմվել է 57 արձանագրություն, ընթացքում է 80 վարչական վարույթ:
***
Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու նպատակով համայնքը մտադիր է Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցել: Հայտարարվել է նախագծի ճշգրտման մրցույթ: Միաժամանակ հանձնարարվել է Ջրային կոմիտեի հետ քննարկել Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի գործարկման հնարավորությունը:
***
Վերակառուցվում և արդիականացվում է Աշտարակի խճուղու արտաքին լուսավորության ցանցը: Բոլոր մալուխները կտեղափոխվեն դիտահորեր: Սկսվել է հողանցման նախապատաստումը, որից հետո կտեղադրվի 125 նոր հենասյուն:
Ազատության հրապարակի լուսավորության ցանցը ևս կարդիականացվի: Առաջիկայում կհայտարարվի նախագծային մրցույթ:
***
«Կասկադ» համալիրի վերին հատվածում՝ անավարտ շինարարության տեղում, ճարտարապետական աշխատանքներ իրականացնելու համար համայնքը տևական ժամանակ բանակցություններ է վարում: Այժմ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Առաջիկայում ծրագրի իրականացման առնությամբ կլինեն առավել մանրամասն քննարկումներ:
***
Համայնքային և դպրոցական գրադարաններն ամեն տարի իրենց ծախսերում պետք է առանձին տողով միջոցներ նախատեսեն գրքերի ձեռքբերման համար: Մանկապարտեզները նույնպես կհամալրվեն ուսուցողական և զարգացնող գրքերով: Ստեփանակերտում գործող Շուշիի գրադարանը համալրելու նպատակով ևս համատեղ աշխատանքներ կտարվեն:
Զուգահեռաբար, գրադարաններից պետք է դուրս գրվի հնամաշ, արդիականությունը կորցրած գրականությունը:
Գրադարանների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար ընթերցողների և հրատարակիչներ մասնակցությամբ հանդիպումներ կկազմակերպվեն:

Նմանատիպ նյութեր
1257 դիտում
21:39 24-08-2015
Շարունակական ստուգայցեր` բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով
799 դիտում
19:24 11-05-2015
Խիստ հսկողություն՝ բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու նպատակով
4320 դիտում
11:18 08-08-2018
Քաղաքապետարանում հրավիրվել է խորհրդակցություն՝ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրը կանխելու վերաբերյալ
Այս բաժնից
688 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2017 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց