211652_close_icon
views-count1298 դիտում article-date 11:51 12-05-2015

Հետախուզվողները Հայաստան տեղափոխվեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և մայիսի 9-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից ՀՀ է տեղափոխվել 1988 թ. ծնված Հարություն Ա.-ն, ով մարտի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և մայիսի 9-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից ՀՀ է տեղափոխվել1993 թ. ծնված Մհեր Մ.-ն, ով 2014 թ. սեպտեմբերի 27-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և մայիսի 9-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից ՀՀ է տեղափոխվել1975 թ. ծնված Արմեն Հ.-ն, ով 1995 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր