Էլինա Դանիելյանը՝ Ստեփանակերտում ավարտված կանանց միջազգային մրցաշարի հաղթող
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եզրագիծն է հատել «Ստեփանակերտ 2015»կանանց արագ շախմատի միջազգային մրցաշարը:
9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել Էլինա Դանիելյանը: 2-րդ մրցանակին՝ 6 միավորով արժանացել է Լիլիթ Մկրտչյանը, 5.5 միավոր է վաստակել և 3-րդ տեղը զբաղեցրել Լիլիթ Գալոյանը, իսկ մրցանակային 4-րդ տեղը բաժին է հասել կրկին 5.5 միավոր վաստակած Տաթև Աբրահամյանին, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: