1070 դիտում
20:10 12-05-2015
Հայաստանը հաղթող ճանաչվեց Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ միջազգային բիենալեում
Մայիսի 9-ին Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ միջազգային բիենալեում` ազգային տաղավարների անվանակարգում, հաղթող ճանաչվեց և «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը շահեց Հայաստանի Հանրապետության տաղավարը, որը կրում է «ArmenityՀայություն» խորագիրը:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ մշակույթի նախարարության, Վենետիկի Մխիթարյան միաբանության հովանու ներքո և Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Տաղավարի համադրողն է Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: Տաղավարը տեղակայված է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տաղավարում ներկայացված են 18 սփյուռքահայ արվեստագետների ժամանակակից արվեստի գործեր:
Տաղավարի բացումը կայացել էր մայիսի 6-ին, որին մասնակցել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, դիվանագետներ, իտալացի հայտնի արվեստագետներ, բազմաթիվ լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Բիենալեի ժյուրիի հիմնավորմամբ հաղթանակը շնորհվեց հայկական տաղավարին՝ հաշվի առնելով, որ «սփյուռքի արվետստագետները ներկայացրել են գործեր, որոնց ստեղծագործման ընթացքում նրանք բախվել են ոչ միայն իրենց միջավայրի, այլ նաև յուրահատուկ մշակութային ժառանգության և ինքնության հետ: Հայ ժողովրդի համար այս նշանակալից տարում տաղավարը ի ցույց է դնում մշակութային փոխազդեցությունների և խաչաձևումների ամրությունը»:
Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի հաղթանակի մասին լուրը լայնորեն լուսաբանվեց իտալական և միջազգային լրատվամիջոցների կողմից:
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
14:07 21-04-2022
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին. ԿԳՄՍՆ
1797 դիտում
19:12 09-05-2015
Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի. Ֆոտոռեպորտաժ
1734 դիտում
20:06 24-05-2021
Թումոյի ինստալյացիան բացվել է Վենետիկի ճարտարապետական բիենալեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան