211652_close_icon
views-count2788 դիտում article-date 19:18 13-05-2015

Լվովում լրագրողին ծեծել են՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին սատարելու համար. տեսանյութ

Ուկրաինայի Լվով քաղաքում դաժան ծեծի են ենթարկել լրագրող Դմիտրի Լյաշենկոյին: Այս մասին տեղեկատվությունն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Մայիսի իննին լրագրողն իր ընկերուհու հետ քաղաքում նշել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը եւ զորակցություն հայտնել վետերաններին, այդ պատճառով էլ նեոնացիստների հարձակման թիրախ է դարձել: Լրագրողի խոսքով՝ ոստիկանությունը փորձում է այդ գործով «ծածկադմփոց անել», քանի որ իրավապահները հարձակվողների համախոհներն են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր