211652_close_icon
views-count886 դիտում article-date 14:04 13-05-2015

Սաուդյան Արաբիան Եմենում 5 օրյա հրադադար է հայտարարել

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում 5 օրյա հրադադար է հայտարարել: Դա արվել է, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները ջուր և սննդամթերք մատակարարեն երկրի բնակիչներին: Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ կարձագանքեն հրադադարի ցանկացած խախտման: ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտության 6 շաբաթվա ընթացքում ռմբակոծությունների և զինված բախումների հետևանքով զոհվել է մոտ 1500, վիրավորվել` 6000 մարդ:

Նմանատիպ նյութեր