Ֆիլադելֆիայում երկաթուղային աղետից զոհվել է հինգ մարդ, վնասվածքներ են ստացել 50-ից ավելին
Մայիսի 13-ի գիշերը ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի Պորտ-Ռիչմոնդ արվարձանում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետևանքով զոհվել է հինգ մարդ, վնասվածքներ են ստացել 50-ից ավելին: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, «Amtrak»-ին պատկանող Վաշինգտնոնից Նյու Յորք ուղևորվող գնացքը աղետի է ենթարկվել տեղի ժամանակով 21:20-ին, ինչի հետևանքով ռելսերից դուրս է եկել 8-10 վագոն, որոնցում գտնվել է 240 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: