211652_close_icon
views-count2147 դիտում article-date 14:00 14-03-2014

Ֆիլադելֆիայում օդանավ է վթարի ենթարկվել

Փենսիլվանիա նահանգի Ֆիադելֆիայի միջազգային օդանավակայանում մարդատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնում է Airline Reporter֊ը։ «US Airways» ավիաընկերությանը պատկանող Airbus A320֊ը դուրս է եկել թռիչքուղուց և առջևի մասով հարվածել գետնին։ Բախման հետևանքով վնասվել է առջևի անվադողը և շասսիի հենակը։ Նշենք, որ ինքնաթիռը պետք է թռչեր Ֆորդ Լորդերդեյլ: Օդանավում ավելի քան 150 ուղևոր է գտնվել։ Ներկայումս պարզվում են պատահարի բոլոր պատճառները։ Նախնական տվյալների համաձայն, տուժածներ և զոհեր չեն գրանցվել։

Նմանատիպ նյութեր