679 դիտում
17:57 13-05-2015
Հայաստանը մասնակցում է IPHEX 2015 առողջապահական ցուցահանդեսին
Հնդկաստանի Մումբայ քաղաքում այսօր մեկնարկել է IPHEX 2015 դեղագործական և առողջապահական միջազգային ցուցահանդեսը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի հնդկական կողմի հետ համագործակցության շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև հայաստանյան դեղարտադրող և դեղներմուծող ընկերությունների ներկայացուցիչները մասնակցում են դեղագործական ոլորտի խոշորագույն IPHEX (Indian Pharmaceutical and Healthcare Expo) ցուցահանդեսին, որը համախմբել է ավելի քան 100 երկրի պատվիրակների:
Մասնակիցների գնահատմամբ` ցուցահանդեսը լայն հնարավորություն է ընձեռում ոչ միայն ծանոթանալու հնդկական արտադրանքին, այլև պայմանավորվածություններ ձեռք բերելու, համագործակցությունն ընդլայնելու:
Ցուցահանդեսին, բացի դեղերից, ներկայացված են նաև բժշկական սարքավորումներ, տեխնոլոգիաներ, արտադրական հոսքագծեր, բժշկական, խնամքի պարագաներ, որոնք իրենց որակով չեն զիջում եվրոպական լավագույն արտադրանքին և ավելի մատչելի են:
Խմբային աշխատանքների ժամանակ հայաստանյան պատվիրակները հանդես կգան զեկույցներով:
IPHEX 2015-ը մի քանի տարի շարունակ մեկ վայրում միավորում է Հնդկաստանի և այլ երկրների առողջապահության ոլորտի ու դեղարտադրության ներկայացուցիչներին: Կանխատեսվում է, որ դեղագործական ծառայության զարգացմանը միտված այս ցուցահանդեսը կունենա ավելի քան 2000 այցելու:
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
20:38 04-11-2015
Հայաստանը մասնակցում է Հավանայի միջազգային ցուցահանդեսին
2659 դիտում
18:00 19-02-2021
Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին
1263 դիտում
10:49 11-10-2021
Հայաստանը մասնակցում է Եվրոպայում սննդի ամենամեծ ցուցահանդեսին «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»