77736 դիտում
21:50 13-05-2015
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում, կայծակի հարվածից եկեղեցում 22-ամյա տղան այրվել ու մահացել է, կա երկու վիրավոր
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բյուրական-Արագած ավտոճանապարհին գտնվող Ամբերդ պատմամշակութային համալիրի մոտ գտնվող եկեղեցում տեղի ունեցած ուժեղ կայծակի հետեւանքով եկեղեցում գտնվող Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 22-ամյա Արայիկ Ավետիսյանը այրվել եւ տեղում մահացել է, իսկ այնտեղ գտնվող մայր ու դուստր՝ Աննա Գրիգորյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է, եւ Օվսաննա անունով մի աղջիկ, ում մնացած տվյալները նույնպես ճշտվում են, ըստ տեղեկությունների, կայծակի հետևանքով այրվածքներ են ստացել: Օպերատիվորեն ժամանել են Աշտարակի շտապօգնության բուժբրիգադը: Ժամանել են նաեւ ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: