932 դիտում
16:37 14-05-2015
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառում
Մայիսի 9-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառում, որին ներկա էին համայնքային կառույցների անդամներ, հոգևոր հայրեր, Լոս Անջելեսի և Գլենդեյլի տեղական իշխանության ներկայացուցիչներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ և արցախյան ազատամարտի մասնակիցներ:
Միջոցառմանը ներկա էր Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Մայք Անտոնովիչը: Իր ելույթում նա շեշտեց, որ հայ ժոողվրդի անկախացման առաջին քայլերի ականատեսն է եղել, հետևել է անկախության հանրաքվեի ընթացքին` ընդգծելով, որ ներկայումս Հայաստանն ու հայերը տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում գործակցության արժանի գործընկեր են: Մայք Անտոնովիչը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովին հանձնեց կառավարիչների խորհրդի հինգ անդամների ստորագրությունը կրող հռչակագիր՝ իբրև երախտագիտություն արդյունավետ գործակցության համար:
ՀՀ գխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը, ովքեր ընկել են ռազմի դաշտում: «1994թ. կնքվեց զինադադար, սակայն, ցավոք, Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում շարունակում են արձանագրվել նոր զոհեր: Այս ամենը ստիպում է մեզ զգոն լինել և ջանք չխնայել հանուն Հայաստանի և Արցախի զարգացման», - նշեց ՀՀ գլխավոր հյուպատոսը:
«Մենք ուրախ ենք ամերիկահայ համայքի հետ միասին նշել մայիսյան եռատոնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Անցախի բանակի ստեղծման օրը: Մենք այսօր միասին պետք է ոչ միայն հիշենք մեր հաղթանակները, այլև խոսենք ապագա ձեռքբերումների մասին, որոնց հասնելու գաղտնիքը հայերի միասնականությունն է», - իր խոսքում շեշտեց Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
ՀՅԴ ԱՄՆ արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի նախագահ Վիգեն Հովսեփյանն իր ելույթում նշեց, որ հայ ժողովրդի հաղթանակները պատահականություն չեն. դրանք այլընտրանք չեն ունեցել, քանի որ հայերը կռվել են հայրենիքը, ինքնությունն ու ընտանիքը պաշտպանելու համար: Եվ այդ հաղթանակները հնարավոր է եղել ձեռք բերել ազգի միասնականության շնորհիվ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան հայազգի հայտնի արտիստներ:
[img]/ups/images/0029495001431602682600811.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
18:22 19-09-2015
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լոս Անջելեսում
8723 դիտում
19:45 17-09-2016
Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Լոս Անջելեսում
3816 դիտում
23:26 22-09-2017
ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Լոս Անջելեսում
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
913 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար