211652_close_icon
views-count1677 դիտում article-date 20:12 15-05-2015

Ստավրապոլում շունը հոշոտել է երեխային

ՌԴ Ստավրապոլի երկրամասի Բուդեննովսկի շրջանում շունը հոշոտել է 1.5 տարեկան երեխային: Վերջինս գտնվել է հարեւանի բակում՝ մյուս երեխաների հետ, որոնց նայել է 13-ամյա քույրը: Երեխան աննկատ կերպով մտել է հողամաս, որտեղ կապված են եղել շները: Երեխային գտնելու ժամանակ նրա մարմնին ատամների հետքեր են եղել: Փոքրիկը մահացել է հիվանդանոցում: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Նախնական վարկածով՝ երեխայի մահվան պատճառ է դարձել վզի վնասվածքը:

Նմանատիպ նյութեր