4433 դիտում
12:30 15-05-2015
Նոր մանրամասներ, թե ինչից է վրա հասել Բերդավան գյուղի հանդամասում մահացած վիճակում հայտնաբերված 23-ամյա աղջկա մահը
Բերդավան գյուղում այսօր հողին են հանձնում 23-ամյա Անի Մուրադյանի մարմինը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
Շատերին նրա մահը առեղծված է հիշեցնում կամ ինքնասպանության փորձ, քանի որ գնացել է ջրի եւ հայտնաբերվել մահացած վիճակում: Գյուղապետը պատմեց, որ ընտանիքը սոցիալապես շատ անապահով վիճակում է ապրում: Ծնողներն են, 3 աղջիկ եւ 1 տղա: Նույնիսկ տուն չունեն, գյուղից հեռու մի տարածք կա, որը համայնքային սեփականությունն է եւ այնտեղ են բնակվում:
Բացի այդ, աղջիկը էպիլեպսիկ հիվանդ է եղել: Դեպքի վայրը գտնվել է անասունների ջրելու վայրում: «Շատ փոքր նավակի նման մի բան կա, որի մեջ անասուններին ջրելու համար ջուր է կուտակվում: Նա այդտեղ է եղել, երբ նոպան բռնել է եւ հավանաբար ընկել է մեջը ու խեղդվել: Աղջիկն ամուսնացած չի եղել, ոչ էլ նշանադրված»,-նշեց գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
3592 դիտում
14:49 11-03-2023
Հայտնի է՝ ինչից է վրա հասել Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»