211652_close_icon
views-count17304 դիտում article-date 12:56 03-06-2016

Ինչից է վրա հասել սահմանին հրազենային վիրավորում ստացած Խորենի մահը. մանրամասներ. նրա հայրն էլ հիվանդության պատճառով էր մահացել

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Խորեն Հարությունյանը երկվորյակ քույր ունի եւ ավագ եղբայր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը: Նրա հայրն էլ տարիներ առաջ է մահացել ստամոքսի քաղցկեղից, իսկ պապն էլ՝ անցյալ տարի: Նրանց մայրն էլ դպրոցում ուսուցչուհի է: Գյուղապետը պատմեց, որ սոցիալապես անապահով ընտանիք են: Խորենի եղբայրն էլ ծառայությունից հետո զինվորական ծառայության է անցել եւ այս պահին Լենինգրադում է վերապատրաստում է անցնում: Խոսելով Խորենի մահվան պատճառներից՝ գյուղապետը ասաց, որ իրենք հստակ չգիտեն, թե որն է մահվան պատճառ հանդիսացել: Նախնական տեղեկություններով՝ ասում են, որ Խորենի մահը թշնամու գնդակից է վրա հասել հայոց սահմանների պաշտպանության ընթացքում: Ցավակցում ենք եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր