211652_close_icon
views-count481 դիտում article-date 16:43 15-05-2015

Արևմուտքը կարող էր և ավելին արած լինել. Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ֆրանսիական «France 24» ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրն արդեն ավելի քան յոթ հազար մարդ զոհվել է հակամարտության ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «vesti.ru»-ն, պատասխանելով այն հարցին, թե արդյոք բավարար չափով են ԱՄՆ-ը և Եվրամիությունը օգնության ձեռք մեկնել Ուկրաինային, Յացենյուկը հայտարարել է, թե «երջանիկ կլիներ, եթե նրանց կողմից ավելի շատ վճռականություն տեսներ»: Ըստ նրա` Արևմուտքը կարող էր և ավելին արած լինել:

Նմանատիպ նյութեր