Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի Toyota-ն վրաերթի է ենթարկել 3 դեռահասի
Դոնի Ռոստովի ոստիկանության աշխատակիցները պարզում են ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի հետևանքով Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի Toyota Avalon մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 դեռահասի:
Ըստ նախնական տեղեկություների՝ Ա. Գոմցյանի ավտոմեքենայի վարորդը շրջադարձի ժամանակ ճանապարհը չի զիջել հանդիպակաց գոտով ընթացող «Lada Priora» ավտոմեքենային, ինչի հետևանքով բախում է տեղի ունեցել:
Բախման հետևանքով հյուպատոսի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շպրտվել է մայթ, որտեղով այդ ժամանակ 3 դեռահաս են անցնելիս եղել: 14-ամյա դեռահասները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և բուժօգնության դիմել:
Անհրաժշետ բուժօգնությունից հետո Կիրովի շրջանի բժշկական կենտրոնից դեռահասներին տուն են ուղարկել:
Փաստի առիթով հետաքննություն է անցկացվում:
Նշենք, որ Ա.Գոմցյանը Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոսն է 2003 թվականից: