211652_close_icon
views-count874 դիտում article-date 19:06 16-05-2015

ԱՄՆ եւս մեկ նահանգում թռչնի գրիպի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել

ԱՄՆ եւս մեկ նահանգում՝ Նեբրասկայում, թռչնի գրիպի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ավելի վաղ այդ մասին հայտարարել էին Մինեսոտա, Այովա եւ Վիսկոնսին նահանգների ղեկավարները: ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ 33 միլիոն թռչուն է վարակվել, որոնց մի մասն արդեն ոչնչացվել է: Միայն Այովա նահանգում 26 միլիոն հիվանդ թռչուն կա: Մինչեւ համաճարակը հավերի գլխաքանակը եղել է 60 միլիոն: Միաժամանակ, նահանգում ձուն թանկացել է 60%-ով:

Նմանատիպ նյութեր