7066 դիտում
11:07 16-05-2015
Յուրի Խաչատուրովի և նրա կնոջ դրամական միջոցները. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի դրամական միջոցները 2014 թվականի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 4 մլն դրամ, 12 հազար դոլար և 6 հազար եվրո:
Տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տարեկան աշխատավարձը կազմել է 11 մլն 711 հազար դրամ: Նրա կնոջ` Սվետլանա Խաչատուրովայի դրամական միջոցները 2014 թվականին եղել են 3.5 մլն դրամ, 7 հազար դոլար և 2 հազար եվրո:
Հիշեցնենք, որ հենց նույն Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովն էր, որը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց ՀՀ ԶՈՒ շարքերից, նա 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:
Պարզվել էր, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները Արարատի զորամասերից մեկում դրամաշորթությամբ էին զբաղվել, ինչը հովանավորվել էր Գենշտաբի պետի որդու կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրեական գործ էր հարուցվել, և Գրիշա Խաչատուրովը հրաժարականի ձևակերպմամբ հեռացել էր համակարգից: Իսկ որոշ ժամանակ անց նա դարձյալ պաշտոն ստացավ ՀՀ զինված ուժերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
09:36 27-05-2015
Մանվել Բադալյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրերի, տարեցտարի նվազում են. Ժողովուրդ
4297 դիտում
09:04 03-08-2018
Յուրի Խաչատուրովի կադրն անդամագրվել է ՔՊ-ին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
982 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1261 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2542 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ