211652_close_icon
views-count885 դիտում article-date 11:41 16-05-2015

Նյու Յորքում ցմահ բանտարկության են դատապարտել Ուսամա բին Լադենի օգնականին

Նյու Յորքի դատարանը ցմահ բանտարկության վճիռ է կայացրել Ուսամա բին Լադենի օգնական Հալիդ Ֆավվազի նկատմամբ, հաղորդում է BBC-ին: Վերջինս մեղադրվում էր1998 թվականին աֆրիկյան Նայրոբիում և Դար-էս-Սալամեում ԱՄՆ դեսպանատների վրա իրականացված ահաբեկչությունները կազմակերպելու մեջ, որոնց ժամանակ զոհվեց 224 մարդ: Ֆավվազը ձերբակալվել է 1998 թվականին՝ Լոնդոնում և 14 տարի անց արտաքսվել ԱՄՆ: Որոշ ժամանակ նրան էր վստահված Ալ-Քաիդայում ԶԼՄ-ների հետ կապ հաստատելու պատասխանատվությունը:

Նմանատիպ նյութեր