Դևիդ Լինչը համաձայնել է մասնակցել հանրահայտ «Թվին Պիկս» հեռուստասերիալի շարունակության նկարահանումներին
Ամերիկացի անվանի կինոռեժիսոր Դևիդ Լինչը համաձայնել է մասնակցել հանրահայտ «Թվին Պիկս» հեռուստասերիալի շարունակության նկարահանումներին:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, իր այդ որոշման մասին նա գրել է Twitter-ի միկրոբլոգում` հավելելով, որ արդեն ձեռնամուխ է եղել նկարահանումների նախապատրաստական աշխատանքներին:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Լինչը հայտնել էր, որ հրաժարվում է սերիալի շարունակության՝ երրորդ սեզոնի աշխատանքներից և որպես պատճառ նշել էր իր մտահղացումների համար հեռուստալիքի ֆինանսների անբավարարությունը: Դրանից հետո սերիալում գլխավոր դերակատարները պահանջել էին Լինչին վերադարձնել հեռուստանախագիծ` նշելով, որ անհնար է «Թվին Պիկսը» պատկերացնել առանց նրա: