Իսպանիայում կատաղած ցուլը հայտնվել է քաղաքի փողոցներում. կա 11 վիրավոր
Իսպանիայի Տալավերա քաղաքի փողոցում անսպասելի հայտնված կատաղած ցուլը սարսափի է մատնել անցորդներին: Ցուլը հարձակվել է փողոցում զբոսնող մարդկանց վրա:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կատաղած ցուլը հարձակվում անվասայլակով զբոսնող հաշմանդամի վրա և տապալում վերջինիս գետնին:
Ըստ տեղեկությունների՝ ցլի հարձակման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 11 մարդ:
Ներկայացնում ենք տեսանյութը: