211652_close_icon
views-count4335 դիտում article-date 20:34 19-05-2015

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում

Մայիսի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այցելեցին Ստեփանակերտ` բարձրացնելու երեխաների և դեռահասների տեղեկատվության մակարդակը առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Ծրագրի նպատակն էր սովորեցնել առաջին բուժօգնության ամենաանհրաժեշտ դրույթները դպրոցների ուսուցիչներին, կատարել երեխաների բուժզննում և կարիեսի պրոֆիլակտիկա։ Ծրագրի շրջանակներում դպրոցականները և մանկատան սաները բաժանվեցին տարիքային խմբերի`դասընթացների օգտավետության մաքսիմալ հնարավոր ցուցանիշն ապահովելու համար։ Յուրաքանչուր խմբի հետ աշխատեց համապատասխան անձնակազմ։ Անցկացվեցին կարճ թեստային հարցումներ դասընթացի սկզբում և ավարտին` դասընթացների օգտավետութան մասին ստատիստիկ տվյալներ ստանալու նպատակով։ Ուսուցչական անձնակազմի համար անցկացվեցին առաջին բուժօգնության պրակտիկ պարապմունքներ։ Ծրագրին մասնակցում էին նաև մի խումբ կլինիկական օրդինատորներ, ովքեր կատարեցին դպրոցականների և մանկատան սաների բուժզննում։ Ծրագիրը կշարունակվի ևս 2 օր: Նախատեսվում են այցեր Ասկերանի և Մարտակերտի թվով ութ դպրոցներ և Ստեփանակերտի «Զանգակ» մանկատուն:

Նմանատիպ նյութեր