211652_close_icon
views-count1239 դիտում article-date 20:00 30-01-2015

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ Ուսխորհուրդը զինվորի կողքին են

Հունվարի 30-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Մեհրաբ գյուղի զորամաս: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համար արդեն ավանդույթ է դարձել այցելել ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասեր: Այցերի նպատակն է ամրապնդել բանակ-հասարակություն կապը և երիտասարդների մոտ բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին, ինչպես նաև մեր պետության և բանակի դերն ու նշանակությունը: Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան մեկ օր գտնվել զինվորի կողքին, տեսան նրանց առօրյան, ապրելակերպը, ծանոթացան սսնդակարգին: Երիտասարդները փորձեցին իրենց մարտական ունակությունները՝ կրակելով մարտական զենքերով: Ուսանողները պատրաստել էին արժեքավոր նվերներ, որոնց թվում էին պրոֆեսիանալ ռազմական հեռադիտակները, հեռուստացույցը, սպորտային գույքը և այլն: Ծրագրի ավարտին նվերները հանձնվեցին զինվորներին: ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ ծրագիրը ուսանողների համար հիանալի հնարավորություն է մեկ օր զորամասում անցկացնելու և զինվորական ծառայությանը ծանոթանալու: «Մենք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ միասին փորձում ենք բարոյական աջակցություն ցուցաբերել մեր երկրի սահմաններն անխախտ պահող զինվորներին: Նմանատիպ ծրագրերը բարձրացնում են երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին», ասաց Սերգեյը: Զինվորների ազատ ժամանց ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով անցկացվեց հայրենասիրական երգերով ու պարերով հագեցած համերգային ծրագիր: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր