1229 դիտում
10:24 21-05-2015
Երեկ հայտնի դարձավ, որ այս օրերին Ռիգայում չի կայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ այս օրերին Ռիգայում չի կայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող մասնակցել այս տարվա մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է. «Քանի որ Առաջին եվրոպական խաղերի մեկնարկին մնացել է բավական քիչ ժամանակ, և այդ կարևոր իրադարձության նախապատրաստական աշխատանքները թևակոխել են եզրափակիչ փուլ, Ադրբեջանի նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց ծանրաբեռնված է, ինչի համար էլ նա չի կարող մասնակցել Ռիգայի գագաթաժողովին»:
Հասանովը նաև հայտնել է, որ Ռիգայի գագաթաժողովում Ադրբեջանը ներկայացնելու են արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
Օրեր առաջ եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել էր անանուն մնալ, հայտարարել էր, թե մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: «Ռիգայում կկայանա երկու երկրների նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում»,- ասել էր եվրոպացի պաշտոնյան:
Մեզ հետ զրույցում Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն փորձեց բացատրել, թե ինչու է Ադրբեջանի նախագահը որոշել չմասնակցել գագաթնաժողովին, որը հնարավորություն կտար ԼՂ հակամարտության շուրջ ևս բանակցություններ վարել:
Նա նշեց, որ Եվրոպական խորհրդարանը ցանկանում է բանաձև ընդունել Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի դեմ, Բաքուն արեց ամեն ինչ, որպեսզի խորհրդարանականները հետ կանգնեն իրենց որոշումից, պաշտոնական Բաքուն չկարողացավ դրան հասնել: «Այս պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել Ռիգայի գագաթնաժողովին: Ալիևի չմասնակցությունն այդ գագաթնաժողովին կապված չէր այդ ենթադրյալ հանդիպման հետ»,- տեղեկացրեց Մուբարիզ Ահմեդօղլուն:
Նրա համոզմամբ` գուցե եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության լուրն ավելի վաղ հայտարարվեր, այդ հանդիպման հնարավորությունը մեծանար: «Բայց կարծես այդ հանդիպումը կասկածի տակ էր: Եթե հանդիպումը հաստատված լիներ, ապա կարծում եմ` այն իսկապես կկայանար»,- նկատեց ադրբեջանցի փորձագետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
13:41 25-11-2022
Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչ է պայման է դրել ՀՀ վարչապետը
1489 դիտում
13:55 14-05-2023
Բրյուսելում ավարտվել է Միշել-Ալիև հանդիպումը. հաջորդիվ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումն է
2383 դիտում
09:28 21-03-2014
Կկայանա՞ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը Հաագայում. Հրապարակ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը