211652_close_icon
views-count1179 դիտում article-date 11:30 21-05-2015

Եվրամիության և Ադրբեջանի միջև կարող է ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրվել

Եվրամիության և Ադրբեջանի միջև կարող է ստորագրվել ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, հաղորդում է haqqin.az պորտալը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Վերջինս ԵՄ Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին է հանձնել համաձայնագրի նախագիծը: Հանդիպումը կայացել է Ռիգայում՝ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը: Նախագիծը ներկայացվել է նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին:

Նմանատիպ նյութեր