211652_close_icon
views-count745 դիտում article-date 13:31 18-06-2024

ՌԴ-ն և Հս. Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի վերաբերյալ։ Ավելի վաղ նրա օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Վլադիմիր Պուտինի՝ Փհենյան կատարած այցի ժամանակ, գրում է kommersant.ru-ն։

«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկությունը, որը համաձայնեցվել է շահագրգիռ դաշնային կառավարական մարմինների և կազմակերպությունների հետ՝ համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին: Մենք նպատակահարմար ենք գտնում ամենաբարձր մակարդակով ստորագրել սույն հրամանով նախատեսված համաձայնագիրը», - ասվում է ՌԴ  նախագահի հրամանում։ 

Նշենք, որ այսօր Պուտինը պետական այցով կմեկնի Փհենյան:

Նմանատիպ նյութեր