211652_close_icon
views-count1909 դիտում article-date 14:54 21-05-2015

Կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, որսորդական հրացան և փամփուշտներ

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1948 թ. ծնված Լևոն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի 20 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ: *** Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Վասակ Ե.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Գագիկ Բ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի՝ 4 և 5.45 մմ տրամաչափի՝ 29 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր