211652_close_icon
views-count892 դիտում article-date 16:17 21-05-2015

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման սպառնացել է, որ իր երկիրը վետո կդնի ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությանը

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման սպառնացել է, որ իր երկիրը վետո կդնի ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությանը՝ նշելով, որ Մակեդոնիան չի հարգում իր տարածքում ապրող էթնիկ ալբանացի փոքրամասնության իրավունքները: Ինչպես տեղեկացնում է «vz.ru»-ն, խոսելով Մակեդոնիայի կառավարական ուժերի և էթնիկ ալբանացի ապստամբների միջև 2001 թ. զինված հակամարտությանը վերջ դրած խաղաղության համաձայնագրի մասին, Ռաման հայտարարել է, որ Մակեդոնիան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ՝ առանց հաշվի առնելու Օհրիդի համաձայնագիրը և մարդու իրավունքները :

Նմանատիպ նյութեր