Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը հանդիպել են. ֆոտոշարք
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, այսօր` մայիսի 21-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի հետ:
«Չորս մենամարտ Շտիգլիցի հետ արդեն շատ է ինձ համար: Այս անգամ պետք է վճռական հաղթանակ տանեմ, որպեսզի այլեւս հարցեր չառաջանան: Պետք է վերջնական ապացուցեմ, որ ես եմ ուժեղագույնը»,- ասել է Արթուր Աբրահամը:
Ռոբերտ Շտիգլիցն իր խոսքում շեշտել է, որ մանրամասն ուսումնասիրել է նախորդ երեք մենամարտերը և չի կասկածում` այս անգամ ինքն է հաղթելու:
Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում:
Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: